2147 դիտում
07:39 17-02-2015
ՀՀ դատախազությունը կոմունալ վճարների համար հատկացրել է 153 միլիոն 792 հազար 800 դրամ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ դատախազությունը 2015 թվականի անցած մեկուկես ամսվա կտրվածքով հրապարակած վճարումների համաձայն՝ միայն կոմունալ վճարների համար հատկացրել է 153 միլիոն 792 հազար 800 դրամ գումար: Մասնավորապես, գազի դիմաց վճարման մի պարտավորության չափը կազմում է 52 միլիոն 87 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի վճարման պարտավորություններից մեկի գումարը 36 միլիոն 348 հազար դրամ է:
Իսկ ֆիքսված հեռախոսակապի դիմաց վճարումների երկու պարտավորագրերով դատախազությունը «ԱրմենՏել» ընկերությանը պետք է վճարի ավելի քան 58 միլիոն դրամ գումար: Ի դեպ, ՀՀ դատախազությունն իր ծառայողական ավտոմեքենաների ապահովագրության համար 3 միլիոն 283 հազար դրամ կվճարի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Նշված գումարով պետք է ապահովագրվեն դատախազության թվով 92 ծառայողական ավտոմեքենաները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
09:36 29-01-2016
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ավելի քան 51 մլն դրամ է ծախսել կոմունալ վճարների համար. «Ժողովուրդ»
5557 դիտում
07:51 13-02-2015
460 հազար ԱՄՆ դոլար՝ կոմունալ վճարների համար. Ժողովուրդ
29642 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով