«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Կառավարության աշխատակազմն անցած մեկ տարում կոմունալ վճարների տեսքով ծախսել է 223 միլիոն 237 հազար դրամ:
Նշված գումարից մոտ 60 միլիոն դրամը վճարվել է գազի, շուրջ 110 միլիոն՝ էլ էներգիայի և 11 միլիոն 400 հազար էլ՝ ջրի վարձի համար: Մնացած գումարը տրվել է բջջային կապի և ֆիքսված հեռախոսակապի համար:
Մասնավորապես, «ԱրմենՏել» ընկերությանը ֆիքսված և բջջային կապի համար ընդհանուր վճարվել է 34 միլիոն դիամից մի փոքր պակաս գումար, իսկ «Ղ-Տելեկոմին» (ապրանքանիշը «ՎիվաՍել») բջջային կապի ծառայության դիմաց վճարվել 18,5 միլիոն դրամ: Անցած 2014 թվականին գործադիրը մատուցված կոմունալ ծառայությունների համար վճարել է մոտ 460 հազար ԱՄՆ դոլար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։