Կամչատկայում հարբած տղամարդը 3 մարդու է կացնահարել
                        Կամչատկայում քրեական գործ է հարուցվել՝ 3 մարդու սպանության գործով: Իրավապահների տվյալներով՝ հարբած տղամարդը կացնահարել է նրանց՝ քնի մեջ խոսելու համար: 
Կասկածյալը 25-ամյա բնակիչ է, որը ընկերների հանդեպ դաժան հաշվեհարդար է տեսել ավտոտնակներից մեկում: Տղամարդիկ հավաքվել են այնտեղ եւ ալկոհոլ օգտագործել: Խրախճանքից հետո ավտոտնակի տերը եւ երկու ընկերները քնել են, իսկ չորրորդ տղամարդը կացնահարել է նրանց: Կատարվում է քննություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

