8967 դիտում
22:17 18-02-2014
Ստեփանավանի ոստիկանությունից փախուստի դիմած ձերբակալված երիտասարդը սպառնում էր կացնահարել ոստիկաններին, այնուհետև` իրեն
Երեկ ` փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահ մասից փախուստի է դիմել ձերբակալված անձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձերբակալվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ղուկաս Անդրեսյանն է եղել, ում նկատմամբ հարուցված է եղել քրեական գործ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:
Արդեն ձերբակալված Ղ. Անդրեսյանը կարողանում է ոստիկանությունից դիմել փախուստի և նրան հայտնաբերելու համար Լոռու մարզի ոստիկանությունը հետախուզում է հայտարարում:
Այսօր` փետրվարի 18-ին, ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ նա թաքնվել է Ստեփանավանում գտնվող կիսակառույց շենքում:
Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի ոստիկանության օպերատիվ քննչական խմբերը մեկնում են նշված շինություն որտեղ հայտնաբերում են Ղ. Անդրեսյանին, ով սպառնում է, որ եթե ոստիկանները մոտենան իրեն ապա իր ձեռքին եղած դանակով , կացինով կվնասի նրանց, այնուհետև` իրեն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 3 ժամից ավելի ոստիկանները չեն կարողանում համոզել, կամ վնասազերծել նրան և արդեն նշված վայր է ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանը: Վերջինս, երբ փորձում է ցանկապատի վրայով անցնել դեպի կիսակառույց շինություն, ընկնում և վնասում է ոտքը, սակայն այդ վիճակով մոտենում է ոստիկանությունից փախուստի դիմած Անդրեսյանին և մեկ ժամից ավելի բանակցություններ վարում նրա հետ, ինչի արդյունքում հաջողվում է համոզել, որպեսզի նա դանակն ու կացինը հանձնի ոստիկաններին:
Դանակն ու կացինը հանձնելուց հետո պարզվում է, որ նա բերանի մեջ է պահում նաև սրիչ և նորից քննչական բաժնի պետ Կ. Հակոբյանը գործի է անցնում և որոշ ժամանակ բանակցելով նրա հետ կարողանում է համոզել, որպեսզի բերանից հանի սրիչը, ինչն հաջողվում է քննչականի պետին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ղ. Անդրեսյանը արդեն գտնվում է ոստիկանության Լոռու մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրում, իսկ նա կասկածվում է 4 միլիոն դրամի ոսկյա զարդեր գողանալու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանությունից փախուստի փաստի առթիվ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հետաքննություն է սկսվել:
Նմանատիպ նյութեր
9226 դիտում
18:14 12-01-2024
Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել իրեն դիմած քաղաքացու կոկորդը. փաստաբան
11318 դիտում
12:00 28-04-2015
Ավազակային հարձակում կատարած և փախուստի դիմած երիտասարդը՝ տեսախցիկի ծուղակում. տեսանյութ