211652_close_icon
views-count59180 դիտում article-date 23:59 27-01-2015

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտեցին առեղծվածային ու դաժան սպանությունը. հայրը խոստովանել է, որ որդուն կացնահարել ու հետո թաղել է իր ավտոտնակի հորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում` հունվարի 27-ին Արտաշիսյան փողոցի 39 շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով: Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Գերման Ոսկանյանի հայրը` 75-ամյա Կարապետ Ոսկանյանը: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին, սպանել նրան և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` դիակը նետել կարտոֆիլի հորը և հողով ծածկել: Հետո գնացել է ոստիկանություն և տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել: Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է: Կարապետ Ոսկանյանը ձերբակալվել և հանձնվել է նախաքննական մարմնին: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/27/41187/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան 39 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում, կասկածելի հանգամանքներում մահացած անձ կա: Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Շենգավիթ բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժանանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվոով աշխատակիցներ՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ նշված ավտոտնակում դեպքի վայրի զննություն էին կատարում, քանի որ ավտոտնակի մեջ գտնվող փոսում հայտնաբերվել էր տղամարդու դի: Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մկրտչյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով դեպքի հանցագործության վտանգավորության աստիճանը, տեղում էին նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազության մեծ թվով աշխատակիցներ ՝ համայնքի դատախազ՝ Արմեն Չիչոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի բնակիչ, 47-ամյա Գերման Ոսկանյանը, ում հարազատները օրեր առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էին տվել, որ նա հունվարի 25-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր