Հյուսիսային Օսեթիայում խոզի գրիպից մի կին է մահացել: Թե որտեղ եւ ինչ պայմաններում է կինը վարակվել, չի հրապարակվում:
Հանրապետության հիվանդանոցներում եւս 4 մարդ մահացել է պնովմոնիայից: Նախորդ շաբաթ էլ գրիպից մի կին էր մահացել: Եւս 6 մարդ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում են:
Վերջին շաբաթում Օսեթիայում բուժօգնության է դիմել գրիպով հիվանդ 6000 մարդ: