Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդլ Ջեները` Allure ամսագրի շապիկին
Քիմ Քարդաշյանի փոքր քույրերից մեկը՝ Քենդլ Ջենները իր հաստատուն քայլերն է անում նորաձևության աշխարհում: Նա ընդհամենը 19 տարեկան է, բայց արդեն հասցրել է նվաճել բարձրաշխարհիկ նորաձևության աշխարհը:
Նրա և քրոջ՝ Կայլի Ջենների մասին առաջին անգամ հայտնի ամսագրերից տպագրել է Paper ամսագիրը՝ 2010թ-ին: Քույրերն արդեն հասցրել են իրենց հավաքածուն թողարկել՝ Kendall & Kylie անունով: Քենդլը մասնակցել է նաև Dolce&Gabbana-ի ցուցադրությանը: