211652_close_icon

Փրկարարներներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

views-count2213 դիտում article-date 22:35 16-02-2015
Փետրվարի 16-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 35-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 45 RR 045 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 16-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղի մոտակայքում Վոլկսվագեն մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Հայկավան-Առապի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն» մակնիշի 22 SO 503 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր