211652_close_icon
views-count4357 դիտում article-date 19:19 16-02-2015

Գյումրի քաղաքում 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ВАЗ 21015-ին. կան վիրավորներ

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 15-ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:40-ի սահմաններում Կ. Դեմիրճյան և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի Անի թաղամասի բնակիչ, 35-ամյա Արթուր Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 85 QO 555 և Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի բնակիչ, 58-ամյա Սուրեն Զուլոյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 45 ՍQ 045 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով Ս. Զուլոյանի ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 61-ամյա Հակոբ Մխիթարյանը, 45-ամյա Հովհաննես Մխիթարյանը և 47-ամյա Վարդուհի Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդ Ա. Ղազարյանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր