211652_close_icon
views-count1090 դիտում article-date 15:01 16-02-2015

Անցած շաբաթում հանրապետությունում գրանցվել է 291 դեպք

Փետրվարի 16-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձավ ՏԿԱԻ նախարարությունում նոր նշանակումներին: Ա. Երիցյանը արդյունավետ աշխատանք մաղթեց Ռուս-հայկական հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնի պետ Պ. Գյոզալյանին, նշելով, որ վստահում է վերջինիս մասնագիտական որակներին, և Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Ա. Արշակյանին: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 291 դեպք: Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Նախարար Երիցյանը փոխնախարար Արտաշես Բախշյանին հանձնարարեց ուսումնասիրել Միգրացիոն պետական ծառայությունում քաղաքացիների ընդունելության գործընթացները և մեխանիզմներ առաջարկել, թե ինչպես այն քաղաքացիների համար դարձնել ավելի դյուրին և հարմարավետ: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՏԿԱԻ նախարարին զեկուցեց, որ անցյալ տարվա հունվար ամսի համեմատ՝ այս տարի արխիվում քաղաքացիների դիմումների կտրուկ աճ է նկատվում, ինչի կապակցությամբ էլ վերջինս առաջարկություններ ներկայացրեց, քաղաքացիների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Նմանատիպ նյութեր