Նիգերիայում մահապարտը ռումբ է պայթեցրել
Նիգերիայի Դամատուրու քաղաքում կին-մահապարտը կանգառներից մեկում ռումբ է պայթեցրել, ինչի հետեւանքով առնվազն 10 մարդ է մահացել: Եւս 30-ը վիրավորվել են:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունը կազմակերպել են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման անդամները, որոնք պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում քաղաքում: Նախորդ շաբաթ էլ անվտանգության նկատառումներով հետաձգվել էին նախագահական ընտրությունները: