211652_close_icon

Մեքենան արգելափակվել է ձնակույտում, օգնության են հասել փրկարարները

views-count1914 դիտում article-date 23:39 14-02-2015
Փետրվարի 14-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ-Լճափ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Զաֆիրա» մակնիշի 50 ՕՍ 595 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Խ. Բ.):

Նմանատիպ նյութեր