«Արտակարգ իրավիճակ» Հյուսիսային պողոտայում. երիտասարդները սիրո շքերթը վերածում են տոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Իտալիայում, որտեղից, ըստ լեգենդի, առաջացել է Սուրբ Վալենտինի տոնը, փետրվարի 14-ը անվանում են «քաղցր» օր: Այս օրերին այնտեղ մարդիկ միմյանց նվիրում են ամենատարբեր կոնֆետներ, թխվածքաբլիթներ եւ սրտաձեւ շոկոլադներ:
Վերջին տարիների Երևանում նույնպես սիրահարները մեծ շուքով նշում են տոնն ու միմյանց սեր խոստովանում:
Հատուկ սիրահարների համար այսօր՝ փետրվարի 14-ին Հյուսիսային պողոտայում «Սուլիկո» վրացական ռեստորանը կազմակերպել էր սիրո շքերթ:
Սիրահար հեծանվորդները բոլոր անցորդներին բաժանում էին փուչիկներ ու մաղթում, որ միշտ սիրված ու սիրահար լինեն:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի