Գագիկ Ծառուկյանի ելույթն ինքնապաշտպանություն էր, բայց ուսումնասիրությունները ցույց կտան՝ նրան կհաջողվի՞ երկար ինքնապաշտպանվել, թե՞ ոչ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթի մեջ նոր բան չկար: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամների կողմից այդ բառերը անընդհատ հնչել են, հետեւաբար դրանից անակնկալի գալ պետք չէ:
«Սա սովորական քաղաքական գործընթաց է: Նորից եմ ասում, որ դա ինքնապաշտպանական ելույթ էր»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Դիտարկմանը, թե ինչ առումով է ինքնապաշտպանական, պատասխանեց. «Երբ ՀՀԿ-ի խորհրդի նիստում հայտարարություն եղավ, նա պարզապես արձագանքեց եւ փորձեց պաշտպանվել: Ես չգիտեմ՝ ինքն ու ուղղորդողներն ինչ են մտածում: Բայց նրան ճանաչելով հանդերձ՝ ինձ համար մի բան պարզ է, որ հայտարարությունում հնչեցված մտքերն իրենը չեն եւ նա այդպես չի մտածում»:
Իսկ հարցին, թե պաշտպանությունը նրա մոտ ստացվեց, թե ոչ, պատասխանեց. «Դա իրավական դաշտում ուսումնասիրությունները ցույց կտան»:
Հիշեցենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որը ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հաջորդեց վերջինս ելույթը, որից հետո այս երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: