211652_close_icon
views-count7531 դիտում article-date 12:24 14-02-2015

Աջափնյակի թաղապետարանը անգամ չի հեռացնում ԱԺ նախագահի ճանապարհին տեղ-տեղ կուտակված աղբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժելու վարչական շրջանների այն ղեկավարների անգործությունը, ովքեր իրենց տարածքներում աղբահանությունը կկատարեն թերի: Քաղաքապետը թիվ 1 խնդիր է դրել, որ վարչական շրջաններում աղբահանությունը կատարվի բարվոք, անկախ նրանից՝ քաղաքացիները աղբի համար վճարումները կանոնավոր կատարո՞ւմ են, թե՞ ոչ: Այսր՝ փետրվարի 14-ին, Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փոողոցում, մի քանի հատվածներում, աղբահանությունը բարձիթողի է մատնված: Հավաքված բնակիչները, տեսնելով, որ նկարահանվում է այդ ամենը, դառը կատակում էին. «Էս թաղապետարանը դաժե Արզումայան փողոցում չի բարեհաճում ժամանակին աղբը հեռացնի, այն դեպքում, երբ այս հատվածով միշտ անցնում է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով, ի դեպ, բնակվում է Արզումանյան փողոցում»: Ֆոտոլրագրողը հայտոնւմ է, որ նշված փողոցում է գտնվում նաև Յավրովի անվան դպրոցը և դպրոցի հարևանությամբ ժամանակին տեղադրվել է ցուցանակ, որպեսզի վարորդները իմանան, որ այդ հատվածով երեխաներ են անցնում՝ նկատի ունենալով դպրոց գնալ-գալու ընթացքը, մինչդեռ տևական ժամանակ է՝ ցուցանակը տապալված է գետնին, իսկ պատկան մարմինները, այս դեպքում՝ Երևանի Ճանապարհային ոստիկանությունը, չի փորձում թերությունը վերացնել; Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր