211652_close_icon
views-count7301 դիտում article-date 11:23 14-02-2015

Երևանում դատախազը Mitsubishi Pajero IO-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է մեղայականով ներկայացել Երևանի բնակիչ, 35-ամյա Արմեն Կարապետյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ փետրվարի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CՍ 934 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Թբիլիսյան խճուղի 7 շենքի բնակիչ, 30-ամյա Գոռ Մովսիսյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը, ով աշխատում է ՀՀ Գլխավոր դատախազության Արմավիրի մարզի դատախազությունում ՝ որպես դատախազ, փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղից նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նա բուժօգնություն է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր