Երեկ Գագիկ Ծառուկյանի ձայնը ոչ մի անգամ եթերում չի հնչել. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ մինչև օրվա վերջ այդպես էլ համացանցոմ չհայտնվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աղմկոտ ելույթի վիդեո-տարբերակը, ինչը չվրիպեց սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունից և զանազան վարկածների տեղիք տվեց:
Նույնիսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Ծառուկյանի ելույթը հնչում էր հաղորդավարների ընթերցմամբ: Երեկվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի ձայնը ոչ մի անգամ եթերում չի հնչել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


