211652_close_icon

Շուտով ծաղկահովիտցիները նոր բնակարաններ կունենան

views-count1533 դիտում article-date 20:54 13-02-2015
Փետրվարի 12-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Ծաղկահովիտ համայնք։ Համայնքի գյուղապետարանում նախարարը խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, համայնքի ղեկավար Երվանդ Խաչատրյանը և համայնքի ներկայացուցիչներ։ Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Երիցյանը լսեց համայնքի առաջնային խնդիրները, որոնք հիմնականում ընդգրկում էին ջրամատակարարման, աղբահանության, կոյուղային համակարգի բարելավման և համայնքի խոցելի խավերին բնակարաններով ապահովելու հարցերը։ Խորհրդակցությունից հետո Ա. Երիցյանը ծանոթացավ մոտ ապագայում Ծաղկահովիտում շահագործման հանձնվելիք բազմաբնակարան շենքին։ Նորակառույց շենքը բաղկացած է 40 լուսավոր, ջեռուցման համակարգով ապահովված, ընդարձակ ու հարմարավետ բնակարաններից և նախատեսված է երկրաշարժից տուժած անօթևանների և այլ կարիքավորների համար։ Շինությունը կառուցվել է պետական միջոցներով։ Բնակարանների բաշխման նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովում ընդգրկված են քաղաքաշինության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, Արագածոտնի մարզպետարանի և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր