Գագիկ Ծառուկյանը վաղը կխոսի
Նախնական տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վաղը` փետրվարի 13-ին, քաղխորհրդի նիստ է հրավիրելու:
Գագիկ Ծառուկյանը ելույթով է հանդես գալու, որի ընթացքում անդրադառնալու է, ոչ միայն ներքաղաքական իրավիճակին, այլեւ իր հասցեին հնչեցված գնահատականներին:
Հիշեցենք, որ այսօր` փետրվարի 12-ին, ՀՀԿ-ն ԳՄ եւ խորհրդի նիստ էր հրավիրել: Խորհրդի նիստում ծավալուն եւ սուր ելույթով հանդես եկավ նախագահ Սերժ Սարգսյանը, որը հիմնականում ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ: