Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը կոնֆոկալ մանրադիտակ կունենա
Փետրվարի 13-ին` ժամը 11:30-ին, ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում տեղի կունենա երեք գծային լազերային սկանավորող կոնֆոկալ մանրադիտման լաբորատորիայի բացման արարողությունը:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը միակն է Հայաստանում, որ ձեռք է բերել կոնֆոկալ մանրադիտակ: Այն բժշկակենսաբանական ուսումնասիրություններում առաջնային եւ առավել կիրառելի գործիքներից է: Մանրադիտակի միջոցով պարզաբանվում են նեյրոֆիզիոլոգիական եւ հյուսվածքաբանական կառուցվածքների խնդիրները: Այն պատկերում է սուպրամոլեկուլիար մակարդակի կառուցվածքային եւ մակերեւութային կենսաբանության ոլորտի խնդիրները:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը մանրադիտակը ձեռք է բերել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի «Գիտական սարքավորման արդիականացման մրցութային ծրագրի» դրամաշնորհի միջոցներով: