29401 դիտում
19:40 12-02-2015
Ինչ է փոխանցել Գագիկ Ծառուկյանին Վլադիմիր Գասպարյանը. 168.am
Քիչ առաջ ուշագրավ հաղորդագրություն է տարածել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը: «Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանություն, հանդիպել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով: ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները, և հույս է հայտնել, որ Ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարյուր հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Չնայած այս տեղեկատվության ինտրիգային մասն առաջին հայացքից 100 հազար դոլարի խոստումն է, սակայն դրանում կա ավելի հետաքրքիր, ոչ պակաս ինտրիգային մաս: Նախ՝ փաստորեն, Գագիկ Ծառուկյանը, ով սովորություն ունի բոլորին ընդունելու սեփական հարկի տակ, ինքն է այցելել Վլադիմիր Գասպարյանին, ում հետ նրա հարաբերությունները դժվար է բարիդրացիական համարել:
Բավական է հիշեցնել, որ հենց Գասպարյանի հրահանգով Ծառուկյանին նախորդ տարի ապրիլի 24-ին շարքային ոստիկանի միջոցով թույլ չտվեցին անցնել պաշտոնյաների համար նախատեսված ճանապարհով: Թեև դա Ծառուկյան-Գասպարյան հարաբերություններում ընդամենը փոքր դրվագ էր, նրանց հակասություններն ավելի խորքային պատճառներ ունեն: Ծառուկյանի այցելությունը Գասպարյանին ուշագրավ է մեկ այլ առումով ևս: ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած բռնարարքներից, ԲՀԿ-ի տարածած կոշտ հայտարարություններից ու ԲՀԿ-ականների խիստ գնահատականներից հետո հավանական էր համարվում, որ առաջիկայում ԲՀԿ-ն՝ միայնակ կամ եռյակի գործընկերների հետ, կպահանջի Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը:
Այցելելով Վլադիմիր Գասպարյանին, Ծառուկյանը, փաստորեն, ցույց է տալիս, որ նրա հրաժարականը պահանջել գոնե ԲՀԿ-ն չի պատրաստվում: Համենայնդեպս՝ ծիծաղելի է այցելել մեկին, ում հրաժարականը պատրաստվում ես պահանջել մի քանի օր հետո: Առավել ևս, երբ այդ հանդիպման ժամանակ Ծառուկյանը «հույս է հայտնել, որ Ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար»: Ի դեպ, պատահական զուգադիպությամբ՝ Ծառուկյանը ոստիկանապետին է այցելել հատկապես այսօր, երբ սպասվում է ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը հայտարարելու է սահմանադրական փոփոխությունների գնալու մտադրության մասին: Բացի այդ, այսօր, նույնքան պատահական զուգադիպությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Հանրապետականում նոր դիրքորոշում է «եփվում» ԲՀԿ-ի նկատմամբ, որը կհրապարակվի այսօր երեկոյան կայանալիք նիստից հետո:
Մանրամասներն՝ [url=http://168.am/2015/02/12/456247.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
23:33 13-07-2023
Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար՝ ոչ Վլադիմիր Գասպարյանը և ոչ՝ փողեր. հայտարարություն
14936 դիտում
13:30 19-06-2019
Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցին սեփականաշնորհել Աբովյան 9 հասցեի տարածքը. 168.am
4839 դիտում
18:40 17-06-2020
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը. 168.am. ՈւՂԻՂ
Այս բաժնից
1792 դիտում
22:30 26-12-2024
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ․ tert.am
718 դիտում
22:25 26-12-2024
Արամ Ա Հայրապետը իր օրհնությունն է տվել ազգային-ընկերական ծառայություն մատուցող հաստատություններին
997 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել