211652_close_icon

Ում եւ ինչի՞ է Գագիկ Ծառուկյանը 100 հազար դոլար խոստանում

views-count14687 դիտում article-date 18:40 12-02-2015
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է ՀՀ Ոստիկանություն, հանդիպել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունից։ «ԲՀԿ նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները եւ հույս է հայտնել, որ ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 100 հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան եւ կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին եւ կազմակերպիչներին»,- տեղկացնում է Իվետա Տոնյանը:

Նմանատիպ նյութեր