211652_close_icon
views-count6883 դիտում article-date 15:40 12-02-2015

Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին կուսակցությունը չի առաջադրել, բայց մինչև այս պահը նա մրցակիցներ չունի

Մարտի 15-ին արմավիրցիները կընտրեն նոր քաղաքապետին, սակայն մինչ այս պահը դեռեւս միայն գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է առաջադրվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Հարկ է նկատել, որ Ռուբեն Խլղաթյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից է, սակայն նրան ոչ թե կուսակցությունն է առաջադրել, այլ ինքնառաջադրվել է: Առաջադրումները կընդունվեն մինչեւ փետրվարի 13-ը: Եթե մինչեւ այդ ոչ ոք չառաջադրվի, Խլղաթյանը մրցակից չի ունենա: Հիշեցնենք, որ Ռուբեն Խլղաթյանը 2004թ-ից զբաղեցնում է Արմավիրի քաղաքապետի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր