Ի՞նչ ճակատագիր են ունենում չվաճառված ավտոմեքենաները. ֆոտոշարք
Ավտոմեքենա արտադրող ընկերությունները ամեն ինչ կտային, միայն թե այս կադրերը ոչ ոք չտեսներ:
2009թ-ից ի վեր, երբ ավտոմոբիլային արտադրության ծավալները բավականին ավելացել էին, հազարավոր չվաճառված մեքենաներ մնացել են բաց երկնքի տակ՝ դատապարտված ժանգոտման:
Ավտոմեքենաների իրացման խնդիրը միշտ էլ արդիական է եղել: Մարդիկ հաճախ չեն փոխում իրենց մեքենաները, այդ իսկ պատճառով ամեն տարի հազարավոր մեքենաներ այդպես էլ մնում են կանգնած:
Սակայն ավտոմոբիլային արդյունաբերությունը չի կարող ուղղակի կանգ առնել և չթողարկել մեքենաներ: Այդ դեպքում ստիպված կփակվեն գործարանները, մարդիկ կազատվեն աշխատանքից: Բացի այդ դա «դոմինոյի էֆեկտ»
կունենա, քանի որ բացասաբար ազդեցություն կթողնի նաև մետաղի արդյունաբերության վրա:
Ֆոտոշարքի ավտոշարասյուներն աշխարհի տարբեր երկրներում են՝ Ամերիկայից Ավստրալիա, Ասիայից Եվրոպա: