1598 դիտում
09:24 21-05-2014
Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՕԵԿ-ից դուրս եկածներին. Հրապարակ
«Հրապարակ»-ը գրում է «Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՕԵԿ-ից դուրս եկածներին, նրանց առաջարկվե՞լ է մտնել ՀՀԿ: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռ ոչ մի առաջարկ չի ստացել: Իսկ այն հարցին, թե իրեն ստիպողաբար ՀՀԿ-ացնելու վտանգը չի՞ սպառնում, պատասխանել է. «Չեմ կարծում, որովհետև կարևորն այն է, որ դու քո առջև դրված խնդիրը կատարես, ես դրա մասին չեմ էլ մտածում, որովհետև իմ առջև դրված խնդիր ունեմ, որ նախարարության կազմով միասին առաջ ենք տանում»:
Իսկ պաշտոնը պահպանելու պատճառով ՕԵԿ-ից դուրս գալու որոշումը չազդե՞ց իր հեղինակության վրա, ասել է. «Ես միանշանակ որոշում կայացրել էի, որ դուրս եմ գալիս կուսակցությունից, կաշխատեի, թե չէ՝ ես չգիտեի, դրա մասին ինձ ոչ մեկ ոչինչ չէր խոստացել, ես արդեն պատրաստ էի, որ գնամ, իմ դասախոսական աշխատանքներն ավելի ընդլայնեմ»: Բայց չէ՞ որ Դուք ժամանակին հենց պաշտոն ստանալու համար մտաք ՕԵԿ: «Գիտեք, ինձ որ Արթուր Բաղդասարյանն առաջարկեց, մտածեցի՝ կարելի է ուժերը փորձել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1887 դիտում
12:01 08-03-2022
Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
1758 դիտում
08:44 14-06-2014
Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունից դուրս եկածներին անգործ չթողնել․ Ժողովուրդ
1822 դիտում
09:09 26-05-2016
ԲՀԿ-ից դուրս եկածներին ներքաշում են «Համախմբում». Նաիրա Զոհրաբյանը զայրացել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»