997 դիտում
12:28 12-02-2015
«Իսլամական պետություն»-ը կմասնակցի նաև եմենյան գործընթացներին, կամ «Ալ-Կաիդան» զիջում է դիրքերը. քաղաքագետ
Ըստ քաղաքագետ Արմեն Պետրոսյանի՝ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում իսլամական ծայրահեղ արմատական կառույցների հարաբերությունների տիրույթում: Հիմնականում Եմենի տարածքում գործող, «Ալ-Կաիդայի» ամենածայրահեղական ճյուղավորումը հանդիսացող «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» (ԱԿԱԹ) խմբավորումը (ի դեպ, հենց այս կառույցն էր կանգնած փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի դեմ հունվարի սկզբին իրականացված ահաբեկչական հարձակման հետևում) հայտարարել է «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությանը միանալու մասին: Ամենայն հավանականությամբ, ԱԿԱԹ-ի՝ նման որոշման պատճառը Եմենում ընթացող ներքաղաքական զարգացումներն են, մասնավորապես՝ շիայադավան հութիների կողմից իրականացված պետական հեղաշրջումը:
Ստեղծված պայմաններում ԱԿԱԹ-ի կողմից հութիներին դիմագրավելու միակ արդյունավետ և առարկայական քայլը կարող էր լինել ԻՊ-ի աջակցությունը հայցելուն միտված քայլերը, հատկապես, երբ տևական ժամանակ է, ինչ համագործակցության ձեռք առաջինը մեկնել է ԻՊ-ն՝ առաջարկելով համատեղ պայքարել շիաների դեմ, մինչդեռ եմենյան կառույցը համառորեն մերժում էր՝ հաշվի առնելով ԻՊ-ի և Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրայի» միջև առկա հակամարտությունը Սիրիայի տարածքում:
Թերևս հենց վերոնշյալ իրողությունների համատեքստում է նաև ԱԿԱԹ-ի տարածած հայտարարության տեքստը, որում մասնավորապես նշվում է. «Մենք հրաժարվում ենք հավատքի մեծագույն մարտիկ, աստվածաբան, շայիխ Այման ալ-Զաուահիրիին տված հավատարմության երդումից և հավատարմություն հայտնում ուղղահավատների խալիֆ Իբրահիմին»:
Այսպիսով, առկա իրավիճակով պայմանավորված, փաստացի երկու կարևոր հանգամանք պետք է առանձնացնել: Նախ՝ ինչպես է ԻՊ-ն աջակցելու ԱԿԱԹ-ին, ինչ ուղիներով, ինչպիսի համատեղ ռազմավարություն է մշակվելու. այս հարցադրումը հատկապես կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ կարելի է կանխատեսել՝ առաջիկա ռազմական գործողությունների հետ կապված: Իսկ երկրորդ կարևորագույն իրողությունը՝ ԻՊ-ի և «Ալ-Կաիդայի» միջև խորացող մրցակցությունն է, որն ակնհայտորեն հօգուտ առաջինի է: Եվ եթե վերոնշյալ միավորումը հաջողվի, ու կենսագործվեն դրա հիմքում դրված նպատակներն, ապա չի բացառվում, որ ԱԿԱԹ-ին կհետևեն նաև «Ալ-Կաիդայի» այլ ճյուղավորումներ:
Ի դեպ, մինչև ԱԿԱԹ-ը, ԻՊ-ին միավորվել էին նաև Լիբիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումն, ինչպես նաև եգիպտական Սինայի թերակղզում գործող «Անսար Բայթ ալ-Մակդիս» խմբավորումը, որը վերանվանվել էր՝ «Վիլայաթ Սինայի»: Սպասելի է, որ «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» ծայրահեղական խմբավորումը ևս կփոխի իր անունը:
Նմանատիպ նյութեր
3136 դիտում
20:58 15-03-2016
Սիրիայի բանակը հրթիռակոծել է «Իսլամական Պետություն» խմբավորման դիրքերը. տեսանյութ
4311 դիտում
21:17 29-06-2014
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը պատրաստվում է իսլամական խալիֆայություն ստեղծել. ԶԼՄ-ներ
1667 դիտում
16:16 09-04-2015
Ապստամբների կողմն անցած եմենյան բանակի ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աթաքը
Այս բաժնից
940 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
598 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
628 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին