211652_close_icon
views-count1265 դիտում article-date 16:16 09-04-2015

Ապստամբների կողմն անցած եմենյան բանակի ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աթաքը

Եմենում ապստամբ հոուսիթների կողմն անցած եմենյան բանակի ստորաբաժումները իրենց վերահսկողության տակ են վերցրել Շաբվա գավառի մայրաքաղաք Աթաքը: Այս մասին հայտնում է TАСС-ը՝ հղում կատարելով արաբական «Ալ-Մանար» հեռուստաալիքին: Հեռուստաալիքի տեղեկություններով` Եմենի զինծառայողները և հոուսիթների զինված ջոկատները քաղաքից դուրս են մղել ծայրահեղական տաքֆիրիստների զինված խմբավորումներին, ինչպես նաև նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադիի վարչակարգին աջակցող աշխարհազորայինների ցեղախմբերին:

Նմանատիպ նյութեր