Սարիգյուղի բնակիչները սննդամթերք են ստացել
Տավուշի մարզպետարանի և «Դիակոնիա» բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության սկիզբը դրվել է 2013 թվականին: Արդեն երկրորդ տարին է կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացնում մարզի համայնքներում՝ ուշադրություն դարձնելով հատկապես սահմանամերձ համայնքների խնդիրներին:
Ծրագրերից օգտվել են Չինարի, Չորաթան, Բերքաբեր, Բարեկամավան, Դովեղ գյուղերը: Այս անգամ կազմակերպության ներկայացուցիչները իրենց աջակցությամբ գտնվում էին Սարիգյուղ համայնքում, որտեղ 418 ընտանիքների բաժանվեցին տարբեր տեսակի սննդամթերք պարունակող 12 կիլոգրամանոց արկղեր: Կազմակերպությունն իրականացնում է նաև ենթակառուցվածքների հիմնանորոգման, փոքրիկ արտադրությունների հիմնման ծրագրեր: