1341 դիտում
22:25 11-02-2015
Բարի գործի և ազգային տուրքի օր՝ Վանաձորում
Փետրվարի 11-ին` Սբ Վարդան Զորավարի տոնի նախօրեին, որ ընդունված է որպես բարի գործի և ազգային տուրքի օր, նախաձեռնությամբ և առաջնորդությամբ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` Վանաձոր քաղաքի հոգևորականները, թեմի առաջնորդարանի աշխատակիցները, «Նարեկացի» երիտասարդաց միության անդամները և առհասարակ բոլոր ցանկացողները, որպես օրվա խորհրդին խոսուն բարեգործություն, արյուն հանձնեցին «Լոռի Մեդ» բժշկական կենտրոնում:
Թեմում առաջին անգամ չէր նման խմբակային բարեգործությունը, սակայն առաջինն էր` ազգային տուրքի օրվա խորհրդին ընդառաջ և առաջինը նաև «Լոռի Մեդ» բժշկական կենտրոնում:
Վարդանանց տոնին զուգահեռ` փետրվարի 11-ը միջազգային օրացույցում նշված է որպես Հիվանդի համաշխարհային օր. արդյունքում կենտրոնի բոլոր աշխատակիցները ևս միացան բարեգործական ծրագրին: «Լոռի Մեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ադամյանի խոսքով սա մի վարակիչ գաղափար է, որը փոխհատուցում է նաև վերջին շրջանում սահմանին հեղված մեր զինվորների արյան. այս ակցիան հասարակությանը կարող է մղել բարի գործի և տոնը ճանաչել տալ որպես ազգային տուրքի, կամ պարտքի կատարման օր:
Սույն բարեգործությունը արյան խնդիր ունեցող հիվանդների համար ևս մեկ առիթ է բուժման հնարավորության, և մխիթարություն` տվողների համար:
Նմանատիպ նյութեր
1244 դիտում
11:23 13-06-2014
Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաշմանդամները կազատվեն ավտոկայանատեղի տուրքի վճարումից
7896 դիտում
22:25 08-01-2016
Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի
1105 դիտում
17:29 13-06-2016
Կխստացվի հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի տուրքի գանձման դեպքերի նկատմամբ