211652_close_icon
views-count1628 դիտում article-date 21:14 11-02-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 10-ից 11-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված կողոպուտի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 11, յուրացման 2 և շորթման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր