Իսպանիայի թագավորը 20%-ով կրճատել է իր աշխատավարձը
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը իր աշխատավարձը 20%-ով կրճատելու որոշում է կայացրել: Այս մասին գրում է La Prensa-ն՝ հղում անելով Իսպանիայի թագավորական ադմինիստրացիային:
2015 թվականից սկսած՝ Ֆիլիպ VI-ի տարեկան աշխատավարձը կկազմի 234,000 եվրո, որը նախկին աշխատավարձից պակաս է իր հոր՝ Իսպանիայի նախկին թագավոր Ֆելիպե Խուան Կառլոսի աշխատավարձից մոտ 60,000 եվրոյով:
Բացի այդ, կրճատվելու են թագավորական ընտանիքի այլ անդամների աշխատավարձերը: Այսպես, թագուհի Լիտիցիայի աշխատավարձն այսուհետ կկազմի 128,000 եվրո:
Սակայն չի կրճատվելու պետբյուջեից թագավորական ընտանիքի համար դուրս գևրվող գումարը. Այն նախկինի պես կկազմի մոտ 7,7 մլն եվրո: