Հ. Մխիթարյանին ձեռք բերելու համար «Լիվերփուլ»-ը բանակցություններ է սկսել
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար Անգլիական «Լիվերփուլ»-ը բանակցություններ է սկսել, հաղորդում է Metro-ն:
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդեն Ռոջերսը Հ. Մխիթարյանին տեսնում է այս ամառ թիմից հեռացող Սթիվեն Ջերալդի տեղը, ով կմիանա «Լոս Անջելես Գալաքսի»-ին:
2013 թ-ին Ռոջերսին չհաջողվեց ձեռք բերել Մխիթարյանին, քանի որ նա Դոնեցկի «Շախտյոր»-ից տեղափոխվեց «Դորտմունդ»: