Խամենեին 1000-ից ավելի կալանավորների է համաներում շնորհել
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին նախօրեին համաներման մասին հրամանագիր է ստորագրել, որով անազատության մեջ գտնվող 1020 բանտարկյալի ներում է շնորհվել:
Խնդրագիրը Խամենեիին ուղարկել էր այդ երկրի արդարադատության նախարար Ալի Լարիջանին: Համաներումը շնորհվել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 36-ամյակի կապակցությամբ: