3488 դիտում
09:30 11-02-2015
Ազատամարտիկները չպետք է վերադարձնեն իրենց մարտական պարգևները. Մ. Եզիազարյան. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ ազատամարտիկները ոչ մի դեպքում չպետք է վերադարձնեն իրենց մարտական պարգևները: Հիշեցնենք, ի նշան Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ծեծելու դեպքը դատապարտելու՝ առաջինը իր մեդալը վերադարձրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը: Երեկ էլ մարտական պարգևները ԼՂՀ իշխանություններին վերադարձնելու մասին հայտարարեց Ապրես Զոհրաբյանը:
Ըստ Մ. Եզիազարյանի՝ դա հայրենիքի նվերն է, թեկուզ հայրենիքի նվերը այսպիսի մարդիկ են այսօր ստացել, որ արժեզրկվել է: Ամեն դեպքում, այդ պարգևները իրենց արածի գնահատանքի մի փոքրիկ արտահայտությանն է, իրենց սեփականությունն է: Չնայած, եթե նրանց այդ փոքրիկ մեդալն է հասնում, թաքնվողներն ավելի մեծ մեդալ են ստացել, բայց իրենք չպետք է վերադարձնեն: Բացի այդ, սահմանին այսօր ահավոր ծանր վիճակ է, արցախյան խնդիրը շատ սրված է, ու չպետք է մի քայլ անենք, որ Արցախը, մեր պայքարը մի փոքր տոկոսով մեր աչքից ընկնի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»