9543 դիտում
23:49 04-10-2020
Արայիկ Հարությունյանը ՊԲ մարտական կենտրոնում հատուկ արարողակարգով հանձնել է «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած զինծառայողների պարգևները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ ներկայացնելով «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած 5 հայորդիներին «Ոսկե արծիվ» շքանշանը շնորհելու հատուկ արարողակարգը։
Կից գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին շնորհել եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:
Այդ առիթով այսօր կրկին այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և հատուկ արարողակարգով հանձնել պարգևները:
Փա ՛ ռք հայոց բանակին:
Խոնարհվումս մեր հայրենիքի պաշտպանության համար բոլոր նահատակվածների սուրբ հիշատակին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1836 դիտում
12:31 03-09-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային հերոսի կոչմանն արժանացած բժշկի հետ
26756 դիտում
17:14 26-11-2020
Զոհվել է «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը
Այս բաժնից
442 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
589 դիտում
11:52 29-04-2024
ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր