211652_close_icon
views-count4085 դիտում article-date 20:14 10-02-2015

Պերմյակովը կրակելիս խլացուցի՞չ է օգտագործել, թե՝ ոչ. փաստաբանը մի շարք հարցեր պարզելու միջնորդություն է ներկայացրել. «Փաստինֆո»

Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանության գործով իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր մի շարք քննչական, դատավարական գործողություններ կատարելու միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին: Միջնորդության մեջ նշվում է, որ ըստ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրված մեղադրանքի՝ նա 2015 թվականի հունվարի 12-ին ՝ ժամը 06-ի սահմաններում, մուտք է գործել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի 1283689 համարի ինքնաձիգից արձակած կրակոցներից տեղում ապանել է նույն տան բնակիչներ Սերյոժա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Աիդա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, որից հետո մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ սվին-դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Սերյոժա Ավետիսյանը հայտնաբերվել է և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, ավաղ, օրեր անց մահացել է: Ապա վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, որով սահմանված է, որ «քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (...)», Երեմ Սարգսյանը նշում է, որ սույն քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և բացահայտման նպատակով գտնում է, որ նախաքննական մարմինը պարտավոր է գործով ձեռք բերված տվյալների հիման վրա սույն հանցագործության կատարման հետ կապված բազմաթիվ վարկածներ առաջ քաշել և բազմակողմանի քննություն կատարել՝ դրանցից յուրաքանչյուրը հաստատելու կամ հերքելու նպատակով: Մանրամասներն՝ [url=http://www.pastinfo.am/hy/node/62166]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր