211652_close_icon

Հայաստանյան շուկայում էժանացել են հագուստն ու գործվածքեղենը. ԱՎԾ

views-count2432 դիտում article-date 22:35 10-02-2015
2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Թանկացումը հիմնականում պայմանավորվել է այգեգործական ապրանքների՝ 0.7%, շինանյութերի՝ 0.8%, խոհանոցային սպասքի`1.3%, վառելիքի՝ 1.5%, տեքստիլեղենի` 1.7%, դեղամիջոցների` 1.7%, լվացող միջոցների՝ 1.8%, գեղահարդարման ապրանքների՝ 2.1%, գորգեղենի՝ 2.5%, ոսկերչական ապրանքների՝ 3.0%, կահույքի` 3.2%, մշակույթի ապրանքների` 4.6%, կենցաղային էլեկտրաապրանքների 5.1% գնաճով: Գրենական պիտույքների գները նշված ժամանակա- հատվածում աճել են 0.3%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հագուստի և գործվածքի՝ 2.9%, կոշկեղենի 1.2% գնանկում, իսկ անձնապիտո ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Նմանատիպ նյութեր