211652_close_icon
views-count1625 դիտում article-date 10:25 07-06-2022

Հայաստանի սննդամթերքի շուկայում գնաճ է գրանցվել․ էժանացել է միայն ձուն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում տավարի ու գառան մսի գինը բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 2.1 տոկոսով, իսկ գառան միսը թանկացել է 1.3 տոկոսով: Հայաստանի վիճակագրական կոմիտեն խոզի մսի շուկայում եւս այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրել է 10.8 տոկոս գնաճ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն ժամանակահատվածում թանկացել է նաեւ ալյուրը 13.5 տոկոսով, բրնձը՝ 15.8, իսկ լոբին՝ 5.1 տոկոսով: Ձուն է էժանացել. մեկ ամսվա ընթացքում ձվի գինը նվազել է 18.1 տոկոսով: Շաքարավազի շուկայում եթե այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, արձանագրվել է 8.6 տոկոս գնաճ, ապա ապրիլի համեմատ՝ այն էժանացել է 3 տոկոսով: Բացի այս, թանկացել է նաեւ հացը 0.2 տոկոսով, կաթնաշոռը՝ 1 տոկոսով: Ի դեպ, պանրի շուկայում եւս գնաճ է արձանագրվել 1.4 տոկոսով, մակարոնեղենն էլ թանկացել է 0.6 տոկոսով: Բանջարեղենի շուկայում այս մայիսին, նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է 51.3 տոկոս գնաճ, իսկ միրգը թանկացել է 0.4 տոկոսով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր