211652_close_icon

Արագածոտնի մարզի բնակիչը ծեծի է ենթարկել ոստիկանին

views-count2798 դիտում article-date 18:03 10-02-2015
Արշակունի Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Օշական գյուղի Նալբանդյան փողոցի վերջնամասում ոստիկանության աշխատակից Լևոն Մարգարյանի հետ վիճաբանության մեջ է մտել, դրսևորել հանդգնություն, քաշքշել, ձեռքերով հարվածել Լ. Մարգարյանի դեմքին, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական թեթև վնասվածքներ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր