4537 դիտում
18:10 15-09-2015
Հարբած Կարենն ու Վարդանը մինչեւ լրացուցիչ ուժերի ժամանելը` կյանքին վտանգ սպառնացող ծեծի են ենթարկել ծառայությունը իրականացնող ոստիկանին
Կարեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր Վարդան Սարդարյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Իջևան քաղաքի Թավրիզյան և Չարենցի փողոցների խաչմերուկում հանդիպելով Օպել մակնիշի ավտոմեքենայով հասարակական կարգի պահպանության գիշերային ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Աշոտ Աղաբեկյանին և նույն բաժնի պարեկապահակային ծառայության դասակի ոստիկան Ռուբեն Աղասարյանին` վերջիններիս կողմից տվյալ վայրում ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված վիճաբանել է նրանց հետ, այնուհետև Ա.Աղաբեկյանի կողմից ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ մաս զանգահարելու և լրացուցիչ ուժեր կանչելու կապակցությամբ, շարունակելով վիճաբանությունը, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել Ա.Աղաբեկյանի նկատմամբ` բռունցքով հարվածել է վերջինիս աջ աչքին, գլխի և մարմնի տարբեր մասերին։
Կարեն Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, իսկ Վարդան Սարդարյանի դեմ` 316 հոդվածի 1-ին մասով։
Խափանման միջոց ընտրվել է գրավը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
2042 դիտում
16:08 25-11-2015
Արամայիսն իր ամուսնալուծության մեջ մեղադրելով քրոջը՝ կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել եւ սպառնացել սպանել
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան