Ուկրաինական զորքերը գրոհել են Մարիուպոլի մերձակայքը
Ուկրաինական զորքերը սկսել են գրոհել Դոնեցկի շրջանը և Մարիուպոլի մոտակայքը:
Այս մասին հայտնել է երկրի անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Ալեքսանդր Տուրչինովի մամլո ծառայությունը: «Ազով» կամավորական ջոկատից հայտնել են, որ ռազմական գործողություններ են ընթանում Նովոազովսկի շրջանի Սախանկա գյուղում:
Ուկրաինական բանակի հատուկ գործողության ջոկատի մամլո ծառայությունը ուրաինական BBC-ին հրաժարվել է մեկնաբանել «Ազով»-ի կողմից գրոհի լուրը:
Ի դեպ՝ ավելի վաղ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները հայտնել էին, որ Մարիուպոլի արևելյան շրջանում արձանագրվել է ուկրաինական զրահատեխնիկայի շարասյան մուտք և տեղակայում, ինչը նշանակել է, որ գրոհ է պատրաստվում նրանց կողմից: