1147 դիտում
12:24 30-05-2023
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մոսկվան գրոհել փորձած ուկրաինական 8 անօդաչուների խոցման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ռուս զինվորականները խփել են 8 անօդաչու, որոնցով Կիևը նախատեսում էր գրոհել Մոսկվայի օբյեկտները, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Այսօր առավոտյան Կիևի վարչակարգը նախաձեռնել է ահաբեկչական գրոհ անօդաչու թռչող սարքերով Մոսկվա քաղաքի օբյեկտների դեմ։ Գրոհին մասնակցել է 8 անօդաչու սարք՝ ինքնաթիռի տիպի։ Հակառակորդի բոլոր անօդաչուները խոցվել են»,- նշվել է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։
Ռազմական գերատեսչությունում նշել են, որ երեք անօդաչու խփվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, դրանք կորցրել են կառավարումը եւ շեղվել թիրախներից։ Եվս 5 անօդաչու խփվել է զենիթահրթիռահրանոթային «Պանցիր-Ս» համալիրով Մերձմոսկվայում։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել էր, որ մայիսի 30-ի առավոտյան Մոսկվայում «անօդաչուի գրոհի հետեւանքով մի քանի շենքերում տեղի են ունեցել չնչին վնասումներ»։ Բուժօգնության համար դիմել է երկու մարդ, ոչ մեկը հոսպիտալացվելու կարիք չի ունեցել։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն իր հերթին տեղեկացրել է, որ երեքշաբթի առավոտյան Մոսկվային մոտենալիս խփվել են մի քանի անօդաչուներ։
Ինչպես «Ինտերֆաքսին» տեղեկացրել են արտակարգ ծառայությունների աշխատակիցները, մայրաքաղաքում եւ մարզում կործանվել են մի քանի անօդաչուներ։ Դրանց մի մասն ընկել է բնակելի տների վրա։ Մեկը պայթել է 25-րդ հարկի մակարդակում, Ատլասովի փողոցի բազմաբնակարան շենքում (Նովայա Մոսկվա), 2-ն ընկել են բնակելի տների վրա Պրոֆսոյուզնայա փողոցում եւ Լենինի պողոտայում։

Նմանատիպ նյութեր
634 դիտում
15:22 10-08-2024
Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին
Այս բաժնից
1156 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1186 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
1069 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել