1073 դիտում
15:14 10-02-2015
ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՀՔԾ է ուղարկել քննիչի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ նյութերը
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ՝ քննիչի կողմից կաշառք պահանջելու դիմումի վերաբերյալ, որի արդյունքներն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում ստացվել էր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով գողության մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Լ. Հովհաննիսյանի դիմումը՝ քննիչի և հոգեբուժարանի բաժնի վարիչի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում, սահմանված կարգով, կատարվել է նախնական ուսումնասիրություն:
Լ.Հովհաննիսյանը բացատրությամբ պնդել է դիմումում նշված հանգամանքները։ Փետրվարի 4-ին նրանից վերցվել է գրավոր հաղորդում, ըստ որի՝ քրեական գործով լրացուցիչ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար մոտ 2 ամիս առաջ (կոնկրետ օրը և ամիսը չի հիշել) գործով քննիչը պահանջել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն նյութական ծանր վիճակի մեջ գտնվելով` կալանավորը պահանջը չի կատարել: Վերջինս նաեւ հայտնել է, որ նույն գործով դատահոգեբուժական փորձաքննության կատարման ընթացքում հոգեբուժարանի բաժնի պետը պահանջել է 8000 ԱՄՆ դոլար կաշառք՝ որպես հոգեկան հիվանդի եզրակացություն տալու համար, սակայն վերը նշված պատճառաբանությամբ այս պահանջը եւս չի կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրության արդյունքներն ըստ քննչական ենթակայության նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Նմանատիպ նյութեր
13101 դիտում
20:06 30-12-2017
Նշանակվել է քննիչի եւ փաստաբանի կողմից կաշառք պահանջելու և ստանալու գործով դատական առաջին նիստի օրը
Այս բաժնից
967 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
712 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
802 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան