Աշխատանքային խորհրդակցություն՝ Կոտայքի մարզպետարանում. ըեսանյութ
Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ մարզի ՋՕԸ-ների ղեկավարներ:
Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլում մարզի ջրօգտագործողներին ոռոգման ջրի մատակարարման գործընթացի կազմակերպման ուղղությունները:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում այս ոլորտում իրականացված աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ առկա
հիմնախնդիրները:
Մարզի տարածքում գործող ՋՕԸ-ների ղեկավարները տեղեկատվություն են ներկայացրել գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում իրենց կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովման վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձ են կատարել ներկայումս ջրանցքների եւ ջրատարների մաքրման աշխատանքների ընթացքին:
ՋՕԸ-ների ղեկավարները ներկայացրել են նաեւ նախորդ տարվա ընթացքում մատակարարված ջրի դիմաց իրականացված գանձումների գործընթացի հիմնական ցուցանիշները:ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը` կարեւորել է համայնքների եւ ՋՕԸ-ների համագործակցված աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել ոռոգման շրջանը եւ նպաստել գարնան գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացմանը:
Կոտայքի մարզպետը մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին հանձնարարել է համակողմանի վերլուծության ենթարկել ոռոգման ջրի մատակարարման ասպարեզում առկա բոլոր հիմնահարցերը, մշակել ամփոփ տեղեկատվություն եւ ՋՕԸ-ների ու համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի
արդյունքում մշակել մարզում ոռոգման ջրամատակարարումն արդյունավետորեն կազմակերպելու ծրագրային մոտեցումներ: