13145 դիտում
19:32 09-02-2015
Նոր մանրամասներ Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերվ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է փետրվարի 7-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված և վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Лада 2112 մակնիշի 34 TՍ 181 համարանիշի ավտոմեքենան վարել է Աբովյան 3 միկրոշրջանի բնակիչ, 34-ամյա Վարդան Կարապետյանը, իսկ ГАЗ 2410 մակնիշի 23 ԼԼ 695 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի Թբիլիսյան խճուղու բնակիչ, 58-ամյա Հրահատ Վարդանյանը:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 60-ամյա Խաչատուր Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Ն. Վարդանյանն ու Խ. Խալաթյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, իսկ Վ. Կարապետյանը՝ Աբովյանի բժշկական կետրոններ:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/07/42399/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, փետրվարի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարեւանությամբ, բախվել էին «Գազ 2410» մակնիշի 23 ԼԼ 695 համարանիշի եւ Lada մակնիշի 34 TՍ 161 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ժամանել էին նաեւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Լեւոն Շահինյանի գլխավորությամբ:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, եւ օպերատիվ էին գործել շտապօգնության բրիգադները: Դեպքի վայր էին ժամանել նաեւ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ժամանել էին նաեւ Արաբկիր վարչական շրջանի «Արաբկիր կամար» ՓԲԸ-ի ծառայողները՝ տնօրեն Գեղամ Մանուկյանի եւ Կառլեն Զաքարյանի գլխավորությամբ, ովքեր սպասում էին, որպեսզի քննիչը քննչական գործողությունները ավարտի, որպեսզի ճանապարհը մաքրեն ավտոմեքենաների ցաքուցրիվ եղած դետալներից եւ ավտոմեքենաներից թափված յուղից ու դիզվառելիքից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+