211652_close_icon
views-count1132 դիտում article-date 17:29 09-02-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 6-ից 9-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 4 և ավազակային հարձակման 1 դեպքերն էլ բացահայտվել են: Մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 20-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 21, յուրացման` 3, կաշառակերության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության 6 և խարդախության 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 21-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր