KIA-ն բարձրացրել է Ռուսաստանում իր բոլոր տեսակի ավտոմեքենաների գինը
Հարավկորեական Kia ավտոարտադրողը հայտնել է, որ բարձրացրել է Ռուսաստանում 2015 թվականի արտադրության իր բոլոր մոդելների ավտոմեքենաների գինը, հաղորդում է Автостат-ը:
Ամենաէժան ավտոմեքենան մնում է Ռուսաստանում նաև ամենասիրված Kia Rio-ն, որի գինը կազմում է 490,900 ռուբլի:
Picanto հեչբեքը՝ 1 լիտրանոց շարժիչով, այժմ արժի 524,000 ռուբլի: Kia Cee'd-ի գները տատանվում են 669 հազարի և 1 մլն 59 հազարի միջև:
Ամենաշատը թանկացել է Quoris սեդանը, որի գինը սկսվում է 2 մլն 189 հազար ռուբլուց, իսկ Mohave-ն ներկա պահին արժի 2 մլն 64 հազար ռուբլի: