9236 դիտում
18:54 28-03-2017
Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/28/1062874/]մահվան դեպքի առթիվ[/url]։
28.03.2017 թվականին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1481 դիտում
23:20 08-11-2021
Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
847 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
883 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1252 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման