211652_close_icon

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

views-count3169 դիտում article-date 15:30 08-02-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սիսիան-Վայք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը: Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառուց, «Զանգերում» նաև ձյուն է տեղում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր