211652_close_icon
views-count16313 դիտում article-date 12:40 08-02-2015

Ծաղկաձորում 19-ամյա ուսանողուհին «Կվադրոցիկլ»-ով վթարի է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց

Երեկ` փետրվարի 7-ին, Ժամը 17:40-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Հրազդանի բաժնի եւ Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երեւանի բնակիչ, 19-ամյա Արմինե Հովսեփյանը, վարելով 01 ԼԼ 222 համարանիշի «Կվադրոցիկլ»-ը՝ Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկահովիտ» հյուրանոցի մոտ կորցրել է հավասարակշռությունը եւ վայր ընկել, ինչի հետեւանքով տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Կվադրոցիկլ»-ը պատկանում է Ծաղկաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Գագիկ Բեգոյանին, իսկ Ա. Հովսեփյանը սովորում է Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր